Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Երբ մրսած եք. civilnet.am

Երբ մրսած եք. civilnet.am

Առջևում խորը աշունն է, անձրևներ, և մեզ դժվար կլինի խուսափել մրսածությունից ու տարատեսակ վարակներից: Առաջարկում ենք միջոց մրսածության դեմ, որը կարող եք ինքներդ պատրաստել: Այն նաև իմունիտետն ամրացնելու լավագույն միջոցներից է: 

 

Դրա համար անհրաժեշտ է․

 

  1. լավ լվացած և շերտատած երկու կիտրոն,
  2. իմբիր` մոտ 100 գ, բարակ շերտերով կտրատած (կամ 2 ճաշի գդալ իմբիրի փոշի),
  3. մեկ բաժակ բնական մեղր:

 

Պատրաստման եղանակը

 

Ապակյա կամ էմալապատ տարայի մեջ միմյանց վրա շարեք կիտրոնն ու իմբիրը: Դանդաղ ավելացրեք մեղրը՝ մինչև ամբողջությամբ ծածկի կիտրոնն ու իմբիրը: Ծածկեք տարան ու դրեք սառնարանը, այն մի քանի ժամից կվերածվի դոնդողանման զանգվածի: Կարելի է սառնարանում պահել մինչև երեք ամիս:

 

Օգտագործման եղանակը

 

Մեկ ճաշի գդալ պատրաստի զանգվածը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք եռացրած՝ մոտ 80°C աստիճան ջուր, քանի որ մեղրի մեջ որոշ օգտակար նյութեր կարող են վերանալ 100°C աստիճան տաքության ջրից:

 

Սկզբնաղբյուր. civilnet.am
Լուսանկարը. civilnet.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ